Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում» գիտաժողով Մայր Աթոռում

«Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում» գիտաժողով Մայր Աթոռում
27.05.2015 | 23:30

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկել է «Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում (հայացք ներսից և դրսից)» միջազգային գիտաժողովը` նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Առաջին Հովսեփյանցի ծննդյան 150-ամյակին:
Գիտաժողովին մասնակցում են 23 գիտնականներ Հայաստանից և արտերկրից:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ